Տնտեսություն

Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածքներում անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի ...

Կարդալ ավելին »

Գյուղատնտեսությունն Արմավիրի մարզում զբաղվածության ապահովման հիմնական ոլորտն է․ մարզպետ

Հայաստանի Արմավիրի մարզում տարեցտարի աճում են պտուղ-բանջարեղենի   վերամշակմամբ զբաղվող մանր ու միջին ձեռնարկությունների թիվն ու արտադրանքը։ Այդ մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝  հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտում մարզի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ «Մարզի տարածքն ընդգրկում է 96 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որից մոտ 43-44 հազար հեկտարը մշակվել է 2022-2023 թվականներին։ Այս ծավալը, որոշակի փոփոխություններով, գրեթե ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունը նվազել է 9.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,211.6 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.8%-ով։ 2023թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է ...

Կարդալ ավելին »

Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 18.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,103.8 հազար լիտր հանքային ջուր։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 18.2%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 14.8%-ով և կազմել 7,831.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 27.5%-ով և կազմել 19,816.2 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 11.9%-ով ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ղազախստանը առևտրատնտեսական գործակցության չիրացված ներուժ ունեն․ Փաշինյան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո։  Վարչապետ Փաշինյանը նախ ողջունեց Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: «Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվել է ԱԺ նիստում՝: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի գյուղատնտեսական ապահովագրություն իրականացնող ընկերություններին

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարները, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Կառավարության նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի 324,430.6 մլն դրամ եկամուտների 95.48% կամ 309,759.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1.36%-ով և կազմել` 110,122.5 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն աճել են 7.71%-ով և կազմել` 24,037.7 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսությունն այս տարի կաճի մինչև 5.7 տոկոսով․ Ասիական զարգացման բանկ

Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մինչև 5.7 տոկոս: Այդ մասին հայտարարեց ԱԶԲ-ի երևանյան գրասենյակի փոխտնօրեն Լյուկ Ֆոչթմենը: Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական հեռանկարներին՝ Լյուկ Ֆոչթմենը նշեց, որ, հաշվի առնելով արտաքին պահանջարկի հնարավոր թեթևակի նվազումը, իրենք կանխատեսում են աճի որոշակի չափավորում՝ ընդհուպ մինչև 5.7 տոկոս: Բանախոսի գնահատմամբ՝ հետզհետե տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ 2025 թվականին հասնելով 6 տոկոսի: ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և Իրանը քննարկել են համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում ...

Կարդալ ավելին »
ajax-loader