Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի 324,430.6 մլն դրամ եկամուտների 95.48% կամ 309,759.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1.36%-ով և կազմել` 110,122.5 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 7.71%-ով և կազմել` 24,037.7 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 0.96%-ով և կազմել` 12,874.6 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 22.62%-ով և կազմել` 8,620.1 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 18.50%-ով և կազմել` 11,69.4 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 448.35%-ով և կազմել` 3,240.7 մլն ՀՀ դրամ։

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-փետրվար

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16.95%-ով և կազմել` 14,455.8 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 6.01%-ով և կազմել` 94,481.6 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 23.15%-ով և կազմել` 17,710.7 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 9.36%-ով և կազմել` 12,528.7 մլն ՀՀ դրամ։

Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -5.4 մլն ՀՀ դրամ։

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-փետրվար
ajax-loader