EU flags waving in front of European Parliament building. Brussels, Belgium

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվել է ԱԺ նիստում՝:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին:

Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը, որն ուղղված է Երևանի հանրային շենքերին, մասնավորապես՝ մանկապարտեզներին և պոլիկլինիկաներին:

ajax-loader