Տնտեսություն

Կառավարությունն ավելի քան 592 մլն հատկացրեց մարզերում առաջնահերթ ու անհետաձգելի ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը  մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար ընդհանուր առմամբ 592 միլիոն 239.5 հազար դրամ հատկացնելու որոշում ընդունեց։ Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշմամբ հատկացվող գումարի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի արդյունքում լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ն 116 միլիոն դոլարով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը

Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը: Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ €92․3 միլիոն վարկի գումարով ($100 միլիոնին համարժեք) եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։ ՀԲ-ից հայտնել են, որ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքի ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին: Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023-ի դեկտեմբերին, սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն, ներդրման չափը՝ 210 մլն ԱՄՆ դոլար

Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր, որով նախատեսվում է ներդրման 210 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թ. ապրիլի 30-ի նիստում որոշել է իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3 տոկոսով

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.3 տոկոսով: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 10.4 տոկոս: Ընդհանրապես, 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նշված ցուցանիշը 14.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով:

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը բարձրացել է փետրվարին եւ հասել 16.3%-ի: ՀԲ զեկույցում նշվում է, որ աճի տեմպի արագացումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների եւ առեւտրի կտրուկ աճով:Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3%-ով, սակայն այս ցուցանիշը գրեթե 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշից: Դրամական փոխանցումների ...

Կարդալ ավելին »

Գազավորված և չգազավորված ջրերը կմակնշվեն ԵԱՏՄ չափանիշներով

Հայաստանում աղբյուրի եւ հանքային ջուրը թվային մակնշում կանցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) չափանիշներով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստին: Գազավորված եւ չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կհանգեցնի պետբյուջեի ծախսերի կրճատման, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը կվճարվի հայկական տնտեսվարողներին եւ իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձեւ ...

Կարդալ ավելին »

Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում հավանություն տվեց  Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ․«Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» 18․5 մլն եվրո, BMZ 2012 66 956 – 2017 թվականի դեկտեմբերի 18-ի վարկային համաձայնագրին կից՝ 2018-ի մարտի 27-ի Առանձին համաձայնագրի փոխարինում» համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության և ...

Կարդալ ավելին »
ajax-loader