Գազավորված և չգազավորված ջրերը կմակնշվեն ԵԱՏՄ չափանիշներով

Հայաստանում աղբյուրի եւ հանքային ջուրը թվային մակնշում կանցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) չափանիշներով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստին:

Գազավորված եւ չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կհանգեցնի պետբյուջեի ծախսերի կրճատման, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը կվճարվի հայկական տնտեսվարողներին եւ իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա:

Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձեւ ամբողջ ԵԱՏՄ-ի համար:

ajax-loader