700 հազար դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. բացվեց «Կապանտեքս» կարի ֆաբրիկան (video)

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում մասնակցել է «Կապանտեքս» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բացման արարողությանը, հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ կստեղծվեն 50 նոր աշխատատեղեր։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։

Ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձևավորված։

Այցի ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է տեքստիլ արդյունաբերության զարգացման կարևորությունը և ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։

ajax-loader