ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ: Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և կից տեսանյութ հրապարակել:
Կարդալ ավելին »Tag Archives: Գևորգ Պապոյան
Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության համար. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին
Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ իրականացման նպատակով սահմանվում են նոր կարգավորումներ, արգելվում է սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարի խոսքով՝ ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանն ու ԱՄԷ դեսպանը անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։ «Ներկայում ...
Կարդալ ավելին »Զանգեզուրի կոմբինատի պարապուրդի հարցը նրա արհմիության և ղեկավարության տիրույթում է. Գևորգ Պապոյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։ Այդ մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարության դաշտ։ Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհում աշխատավարձի եւ աշխատանքային պայմանների հարցերը լուծվում են ուժեղ արհմիությունների միջոցով ...
Կարդալ ավելին »Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը. Գևորգ Պապոյան
Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխել իր սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների որոշմամբ։ ՀՀ-ն ոչ մի երկրի պահանջով չի փոխի իր սահմանադրությունը, փոխել-չփոխելը մեր ներքին գործն է»,- ասել է նա՝ ի պատասխան Բաքվի կողմից համապատասխան պահանջի առկայության մասին լրագրողի դիտարկմանը։
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը մասնակցել է ԶՊՄԿ կազմակերպած Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրվա տոնական միջոցառմանը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանի նախագահությամբ ՌԴ-ում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ «Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը», – ողջույնի խոսքում ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում քննարկել է գյուղատնտեսության ոլորտում գործակցության հեռանկարները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր, ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ՀՀ-ում «կանաչ քիմիայի» հայեցակարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել հնդկական առաջատար տեխնոլոգիաներով պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։ Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ...
Կարդալ ավելին »