Գինու արտադրությունը նվազել է 32․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,827.1 հազար լիտր գինի, որից 444.8 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 32․6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 19․3%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 2․9 անգամ և կազմել 1,071.8 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 37․4%-ով և կազմել 626.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 3.7%-ով՝ կազմելով 9,297.6 հազար լիտր։

ajax-loader