Հայաստանի առևտրի հատվածը 5 ամսում 5.6 մլրդ դոլարի հասույթ է ապահովել

Հայաստանի առևտրի հատվածի հասույթը 2024թ. հունվար-մայիսին աճել է 24,6% – ով (գրեթե կրկնելով  մեկ տարվա վաղեմության 24,5%տեմպերը) ՝ գերազանցելով 2.2 տրլն դրամը (5.6 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, ս.թ. մայիսին Հայաստանում առեւտրաշրջանառությունն աճել է 1,4 տոկոսով ՝ մինչեւ 501,5 մլրդ դրամ (1,3 մլրդ դոլար)։

Մասնավորապես, մեծածախ առևտրի տարեկան աճը 2024թ. հունվար-մայիսին դանդաղել է՝ 37.3%-ից մինչեւ 35.2%՝ ապահովելով 1.4 տրլն դրամ հասույթ: Մանրածախ առևտրի աճն, ընդհակառակը, արագացել է՝ 4,4% – ից մինչեւ 10,4%՝ ապահովելով 680.8 մլրդ դրամի հասույթ։

ajax-loader