Տնտեսություն

ՊԵԿ-ը 6 ամսում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Հարկային մարմնի կողմից 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով:  Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում Հայաստանի ոսկու ու թանկարժեք քարերի արտահանման ծավալին

Հայաստանի արտահանման աճը շարունակում են խթանել ոսկու ու ոկսերչական իրերի արտահանումն ու վերաարտահանումը։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հունիս ամսվա զեկույցում։ Ապրանքների արտահանումն աճել է 2,9 անգամ (տարեկան) 2024 թվականի ապրիլի համեմատ՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 10 անգամ աճով։ Համեմատության համար նշենք, որ դրանց մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ 2023 թվականի ապրիլին եղել է 24 տոկոս, այս տարվա ապրիլին՝ ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտրամադրի ՀՀ առողջապահական ոլորտին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում եւ բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում, հաղորդում են ՀԲ երեւանյան գրասենյակից: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ...

Կարդալ ավելին »

Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում, Ոսկեպարում տուն կառուցելու հիփոթեքային վարկերի դեպքում կտրվի 5 մլն հավելում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։ Այս նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հաստատեց կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը: Այս որոշման ընդունումը պայմա¬նավորված է տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է նախագծի ընդունումից հետո մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ  արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ...

Կարդալ ավելին »

96․6%-ով ավելի․ որքան գումար է դուրս եկել Հայաստանից մեկ տարում

2023թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների կողմից դեպի արտասաման կատարվել է 30,225 փոխանցում։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 96․6%-ով։ Փոխանցումների ծավալը կազմել է 4,872.6 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը նվազել է 15․1%-ով։ Արտասահմանից իրականացվել են 1,475,579 ստացումներ։ 2022թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 35․6%-ով։ Ստացումների ծավալը կազմել է 57,121.2 մլն ՀՀ դրամ։ 2022թ․-ի տարեվերջի համեմատ ծավալը ...

Կարդալ ավելին »

Արժույթի միջազգային հիմնադրամը բացել է ՀՀ հասանելիությունը $24.5 մլն Stand-By վարկին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) (SBA) երրորդ ամփոփիչ ստուգումը։ Ամփոփիչ ստուգման ավարտով հասանելի է դառնում 18.4 միլիոն ՓՀԻ (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 73.6 միլիոն ՓՀԻ (շուրջ 97.7 միլիոն ԱՄՆ դոլար)։ «Պահուստային ծրագիրը» ԱՄՀ խորհուրդը հաստատել է 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ին (տե’ս մամուլի հաղորդագրությունը՝ Press Release No. 22/429)։ ՀՀ ...

Կարդալ ավելին »

Բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 4,762,474 մլն դրամի վարկեր, որից 3,217,882 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,544,592 մլն-ը տարադրամով։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 20․4%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 449,814 մլն դրամի վարկ, որից 194,655 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 255,159 մլն-ը տարադրամով։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5%-ով․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 7,5%։ ԵԱԶԲ-ի «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ Բելառուսում աճը կկազմի 3,4%, Ղազախստանում` 5%, Ղրղզստանում` 5,5%, Ռուսաստանում` 3,0% եւ Տաջիկստանում` 8,0%: «Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներքին ուժեղ պահանջարկը եւ հիմնական մետաղների արտահանման աճը 2024 թվականի սկզբին ապահովել են աճի բարձր տեմպեր»,- ասվում է փաստաթղթում։ «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 81,4%-ը Երևանից է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...

Կարդալ ավելին »
ajax-loader