ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,397.2 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5․4%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 6.1%-ով և կազմել 5,249.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 33․3% և կազմել 734.9 տոննա։