Տնտեսություն

Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում ...

Կարդալ ավելին »

Ռոսատոմն աշխատում է «Նաիրիտի» թափոնները լիկվիդացնելու ուղղությամբ

Ռոսատոմը սկսում է փակված «Նաիրիտ» քիմիական գործարանի թափոնների վերացման նախագծի աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ «Սարքավորումները եւ քիմիական թափոնները գտնվում են ծայրահեղ վտանգավոր վթարային վիճակում: Արդեն արել ենք աշխատանքների առաջին գնահատումը, հիմա սկսում ենք նախագիծը մշակել»,- ասել է Լիխաչովը։

Կարդալ ավելին »

Վարչապետը համոզված է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը խթան կլինի տնտեսության զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր։ Վարչապետն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ Նա նշեց, որ Մոսկվայում վերահաստատել է նախկինում հայկական կողմի հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության ներքո։ ...

Կարդալ ավելին »

Պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով, թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար չենք վերցնում. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չի վերցնում: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում: «Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունենք: Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026թ պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ

Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն ...

Կարդալ ավելին »

Փոփոխություն՝ Հյուսիսային մաքսատան աշխատանքային գրաֆիկում

Մինչև հուլիսի 1-ը ներառյալ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչեւ 21:00-ն: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ աշխատանքային գրաֆիկում փոփոխությունը կատարվել է ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն:

Կարդալ ավելին »

2500 փորձագետ կմասնակցի II Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրին

Իշխանությունների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ավելի քան 2500 ներկայացուցիչներ կմասնակցեն II Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրին, որը կանցկացվի մայիսի 24-25-ը Մոսկվայում։ Իրադարձության օպերատորն է «Ռոսկոնգրես» հիմնադրամը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Բացի եվրասիական հնգյակի` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնություն ներկայացուցիչներից, համաժողովի միջոցառումներին կմասնակցեն բանախոսներ Չինաստանից, Հարավային Աֆրիկայից, Ուզբեկստանից, Նիկարագուայի Հանրապետությունից, Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունից, Ինդոնեզիայի ...

Կարդալ ավելին »

2023թ. հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,247.1 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.1%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 1.4%-ով և կազմել 2,832.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 22.9% և կազմել 587.4 տոննա։

Կարդալ ավելին »

Հայաստանի ներդրումային հեռանկարները․ քննարկում Սամարղանդում

Սամարղանդ քաղաքում անցկացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին կից գործարար համաժողովի շրջանակներում կայացել է «Հայաստանի ներդրումային հեռանկարներ» պանելային քննարկումը: Պանելային քննարկման բանախոսներն էին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը եւ Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:

Կարդալ ավելին »

Շիրակում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի

Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջրամաբարի կառուցումը կիրականացվի երկու փուլով. նախ՝ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։ «Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալի ...

Կարդալ ավելին »
ajax-loader