ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 109,357.1 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․6%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 22․1%-ով և կազմել 57,571.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 5․9%-ով և կազմել 715.1 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 4%-ով և կազմել 2,484.2 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․1%-ով՝ կազմելով 3,136.6 տոննա։