ՀՀ հանքեր

«Վալլեքս գրուպը» երկրաբանական ուսումնասիրություն կանցկացնի Տավուշում

«Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում՝ օգտակար հանածոների արդյունահանման համար կանցկացնի երկրաբանական ուսումնասիրություն: Այդ նպատակով ընկերությունը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կկազմակերպի հանրային քննարկում։ Հանքային դաշտը գտնվում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում։ Համայնքապետարանը պաշտոնական կայքում հայտարարել է, որ քննարկման նպատակն է՝ բացահայտել հանրային կարծիքը թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության ...

Կարդալ ավելին »

Ավելի լուսավոր տարեդարձերն առջևում են․ Լիդիանը նշել է հիմնադրման 18-ամյակը

Լիդիանը նշել է ընկերության հիմնադրման 18-րդ ամյակը: Այդ մասին տեղեկացնում է Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջը։ «Չնայած երկրին բաժին հասած դժվարին ժամանակաշրջանին՝ մենք վճռական ենք ամենօրյա քրտնաջան ու թիմային աշխատանքով, մեծ պատասխանատվությամբ շարունակելու մեր ճանապարհը. այնպես, ինչպես արել ենք նախորդ 18 տարվա ընթացքում: Վստահ ենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը մեծ դերակատարություն է ունենալու մեր երկրի տնտեսության համար, իսկ Լիդիանը շարունակելու է ...

Կարդալ ավելին »

Գևորգ Փարսյանը հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրենին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հոկտեմբերի 4–ին հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ տնօրենին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա տնօրինության ընթացքում կոմբինատը նոր կյանք և նոր թափ կստանա: Գ. Փարսյանի համոզմամբ տնօրենի գլխավորությամբ ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն ...

Կարդալ ավելին »

Համատեղ լուծենք խնդիրները․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում է կազմակերպել բնապահպանական կառույցների հետ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը հանրապետության բնապահպանության հեռանկարների քննարկումն էր։ Օրակարգը ներառում էր՝ Երկխոսություն Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին միջև՝ բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցության, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Հայաստանի հանքարդյունաբերության և ՀԿ սեկտորի դեմ ադրբեջանական քաղաքականության վերլուծություն, իրավիճակի, ռիսկերի գնահատում, համատեղ պայքարի ...

Կարդալ ավելին »

Համատեղ նախագծեր՝ ուղղված տնտեսական զարգացմանը․ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ»

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ» գործարան, հանդիպել գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հետ։ Այցելության օրակարգում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերի՝ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում առկա խնդիրների, զարգացման հնարավորությունների և նոր նախաձեռնությունների քննարկումն էր։ «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրենն այցի շրջանակում Միության նախագահին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։ Ձեռք են բերվել երկկողմ սերտ ...

Կարդալ ավելին »

«Չաարատ Կապանը» մեծացրել է ոսկու խտանյութի արտահանման ծավալը Հայաստանից. hetq

Ըստ Մաքսային ծառայության՝ 2022 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար տոննա թանկաժեք մետաղի հանքաքար և խտանյութ, որի արժեքը կազմել է 85 մլն դոլար։ Այդ մասին գրել է hetq-ը՝ անդրադառնալով երկրում ոսկու խտանյութի արտադրությանն ու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությանը։ Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ոսկու խտանյութը՝ Հայաստանից Շվեյցարիա Հանքանյութը Հայաստանի արտահանման կազմում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում։ Մշտապես ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության իրականացրած աշխատանքներին։ «Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։  

Կարդալ ավելին »

Վաճառվում են Շահումյանի հանքավայրը շահագործող «Չաարատ Կապանի» 100% բաժնետոմսերը

Բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը 55.4 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ Ընկերությունը ստորգետնյա եղանակով շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքը և Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը։   Գնորդը «Gold Mining Company» ՍՊԸ-ն է։ Ըստ «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդի» հաղորդագրության՝ վաճառքը կապված է ԱՄՆ դոլար/դրամ արտարժույթի անբարենպաստ միջավայրի հետ։ Հաղորդագրության մեջ նշված է, որ գնորդը՝ «Gold Mining Company» ՍՊԸ-ն, ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության առջև ծառացած մարտահրավերները

Բնական, այդ թվում հանքահումքային ռեսուրսները, գլոբալ առումով, կայուն զար­գացման հիմքն են հանդիսանում: Այն ամենն, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը՝ սկսած ամենապարզ առարկաներից մինչև բարձր տեխնոլոգիական հաղորդակցման համակարգեր, ստեղծ­վել են, հիմնականում, ընդերքի օգտագործման արդյունքում, մասնավորապես, ընդերքից արդյունահանված օգտակար հա­նա­ծո­նե­րից, որոնք դարձել են տեխնոլոգիական երկար արժեշղթաների առաջին օղակը: Այդ իմաստով բնութագրող են ժամանակակից լեռնային գիտությունների հիմնադիրներից մեկի՝ ակա­­դե­մի­կոս Վ.Վ. Ռժեվսկու խոսքերը. ...

Կարդալ ավելին »
ajax-loader