Ավելի լուսավոր տարեդարձերն առջևում են․ Լիդիանը նշել է հիմնադրման 18-ամյակը

Լիդիանը նշել է ընկերության հիմնադրման 18-րդ ամյակը: Այդ մասին տեղեկացնում է Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջը։

«Չնայած երկրին բաժին հասած դժվարին ժամանակաշրջանին՝ մենք վճռական ենք ամենօրյա քրտնաջան ու թիմային աշխատանքով, մեծ պատասխանատվությամբ շարունակելու մեր ճանապարհը. այնպես, ինչպես արել ենք նախորդ 18 տարվա ընթացքում: Վստահ ենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը մեծ դերակատարություն է ունենալու մեր երկրի տնտեսության համար, իսկ Լիդիանը շարունակելու է լինել վստահելի գործընկեր շրջակա համայնքների, մեր հայրենակիցների համար:

Ավելի լուսավոր տարեդարձերն ու ավելի մեծ հաջողություններն ու ձեռքբերումները դեռևս առջևում են»,- նշված է ընկերության շնորհավորական ուղերձում:

ajax-loader