«Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում՝ օգտակար հանածոների արդյունահանման համար կանցկացնի երկրաբանական ուսումնասիրություն:
Այդ նպատակով ընկերությունը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կկազմակերպի հանրային քննարկում։
Հանքային դաշտը գտնվում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում։ Համայնքապետարանը պաշտոնական կայքում հայտարարել է, որ քննարկման նպատակն է՝ բացահայտել հանրային կարծիքը թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները: