ՀՀ հանքեր

Վերջին տարիների դրամի արժևորումը բացասաբար է ազդել հանքարդյունաբերության վրա. Ջհանյան

Եթե 2022 թ.-ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ներառված էր 8 հանքարդյունահանող կազմակերպություն, ապա դրանց թիվը 2023 թ.-ին դարձել է 5-ը։ Տնտեսական լրագրողների ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ «Ընդհանուր մեր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022-ի հետ։ Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտ է, ...

Կարդալ ավելին »

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի տեխնիկական պարկը համալրվել է նոր բեռնատար ինքնաթափերով

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի շահագործմանը ներգրավված տեխնիկական միջոցների պարկը համալրվեց նոր ու ժամանակակից երկու բեռնատար ինքնաթափերով՝ JCUK-20C JCDRILL մակնիշի։ Այդ մասին տեղեկացնում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի ֆեյսբոքյան էջը։ 20 տոննա բեռանատարողության և բարձր թեքահարթակի շնորհիվ այդ ինքնաթափերը զգալիորեն բարձրացնում են հանքաքարի տեղափոխման արդյունավետությունը։ Տեխնոլոգիական ժամակակակից լուծումների շնորհիվ ապահովվում է վառելիքի նվազագույն ծախս և շրջակա միջավայր վնասակար նյութերի նվազագույն արտանետումներ։ Խցիկում կա ...

Կարդալ ավելին »

Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12.5%-ը նվիրաբերել է կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5% բաժնետոմսերը․ 2023-ին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պարտավորվել է ապահովել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 8,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 263,417,5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 8.4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 19.7%-ով և կազմել 7,378.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 21,743,7 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.7%-ով և ...

Կարդալ ավելին »

Ալավերդու ուսումնարանի ուսանողները պրակտիկա են անցել «Թեղուտը» ՓԲԸ-ում

«Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ՝ «Օգտակար հանածոների հարստացում» մասնագիտությամբ սովորող ուսանողներն իրենց արտադրական պրակտիկայի մեկ օրն անց են կացրել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը։ «Ճանաչողական բնույթ կրող, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված շրջայցերը շարունակական են և հանդիսանում են «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության մի մասը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Փոքր բիզնեսի մեծ հոգսերը․ այց Լոռու և Գեղարքունիքի քարարդյունահանող ընկերություններ

Օրերս այցելեցինք  Լոռու և Գեղարքունիքի մարզերի շինարարական քարի արդյունահանմամբ  և վերամշակմամբ զբաղվող մի շարք ընկերություններ՝ տեղում ծանոթանալու ոլորտի ՓՄՁ գործունեությանն ու խնդիրներին, հնարավորության դեպքում՝ խորհրդատվությամբ աջակցելու։ Առիթը «Գևորգ-Անուշ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սերոփյանի՝ ամիսներ առաջ Միությանն ուղղված ահազանգն էր։ Ընդհանրապես, այս ոլորտում գործող շուրջ երեք հարյուր փոքր ու համեմատաբար խոշոր ընկերությունների գերակշիռ մասը, կարելի է ասել, ընտանեկան բիզնես է հիշեցնում և ...

Կարդալ ավելին »

Հանրային լսումներ՝ Քաջարանում

2023 թվականի նոյեմբերի 02-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի է ունեցել հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն (մշակում, վերամշակում, պահում և տեղադրում,)» նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Կայացել է նաև հանրային լսում ...

Կարդալ ավելին »

Խնդիրներ, որոնք սպասում են լուծումների․ միության աշխատակիցներն այցելել են անդամ ընկերություններ

Ակնհայտ է, որ պայմանավորված վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձություններով, ընդերքօգտագործման և մետալուրգիայի ոլորտի ընկերություններում կուտակվել են տարատեսակ խնդիրներ, որոնց մեծ մասը ընդհանուր բնույթ է կրում։ Դրանցից առաջինը դրամի անընդհատ ու աննախադեպ արժևորումն է։ Իրողությունն այն է, որ ընդերքօգտագործողների եկամուտները գոյանում են բացառապես արտադրանքի արտահանումից։ Արդեն տարուց ավել է, ինչ արտարժույթը՝ լինի ԱՄՆ դոլար, եվրո, թե ռուբլի, դրամի համեմատ զգալի և շարունակաբար ...

Կարդալ ավելին »

Սոթքի հանքում աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել տնտեսության վրա. նախարար

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նման հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։ Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է մայիսին։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ խոսքը փակ հատվածի մասին է Հովհաննիսյանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader