ՀՀ հանքեր

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստում է լեռնահանքային աշխատողներին

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում լեռնահանքային ուղղության աշխատողների համար, տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Մասնագիտական հմտությունները, աշխատանքի անվտանգության ոլորտում իմացությունը բարելավելու, ոլորտի նորամուծություններին, կիրառվող նոր մեթոդներին և չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով Կապանի լեռնահարստացման կոմբինատում արդեն շուրջ երկու ամիս վերապատրաստման դասընթացներ են անցկացվում «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունների լեռնահանքային ...

Կարդալ ավելին »

Միջազգային հարթակների փորձը․ BDO Italy-ի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոն՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում տեղի ունեցավ հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Վալերիա Ֆազիոն ներկայացրեց գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Հանդիպման թեման էր՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Միջազգային խորհրդատվական ընկերությունները հատուկ առաքելություն ունեն՝ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում կանցկացնի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոյի հետ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մարտի 22-ին` ժամը 10:30, միության գրասենյակում կանցկացնի եզակի հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Հանդիպման թեման է՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Վալերիա Ֆազիոն հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Միջազգային ...

Կարդալ ավելին »

Երևանյան հյուրախաղերին ընդառաջ Սաթի Սպիվակովան ուղերձ է հղել հանդիսատեսին. տեսանյութ

Ապրիլի 5-ին և 6-ին հյուրախաղերով Հայաստան կայցելի «Ազգերի Թատրոնը», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա ընդամենը 2 բացառիկ ներկայացումով։ Ներկայացման գլխավոր գործընկերն է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Գեոպրոմայնինգ ընկերությունը։ Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» Հայաստանում ներկայանալու է «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը դրամայով։ Այն պատմություն է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկի՝ Կալլասի մասին։ Հանճարեղ ու խորհրդավոր ...

Կարդալ ավելին »

«Թեղուտ» ՓԲԸ-ում նախատոնական եռուզեռ է․ լուսանկարներ

Նախատոնական եռուզեռ և անակնկալներով լի օր է «Թեղուտ» ՓԲԸ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Կանանց տոներին ընդառաջ ընկերության ղեկավարությունը շնորհավորել և նվերներ է տրամադրել աշխատակից կանանց։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք ձեզ, մարտի 8-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու ...

Կարդալ ավելին »

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը «Ազգերի թատրոնի» հայաստանյան առաջին հյուրախաղերի գլխավոր գործընկերն է

Ապրիլի 5-ին և 6-ին հյուրախաղերով Հայաստան կայցելի «Ազգերի Թատրոնը», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա ընդամենը 2 բացառիկ ներկայացումով։ Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» Հայաստանում ներկայանալու է «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը դրամայով։ Այն պատմություն է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկի՝ Կալլասի մասին։ Հանճարեղ ու խորհրդավոր երգչուհուն կմարմնավորի մեր հայրենակից, անզուգական Սաթի Սպիվակովան։ Կենսագրական դրաման կամ հոգեբանական մտորումները ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը՝ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի մասին

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը խոսել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի (ԶՊՄԿ) 21,8 % և «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 % բաժնետոմսեր ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հարցի մասին: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, և տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, ...

Կարդալ ավելին »

Սյունիքում արյան «որակի» մասին հրապարակումը կեղծիք է․ ԶՊՄԿ

Լրատվամիջոցներից մեկը Սյունիքում արյան «որակի» մասին հրապարակում է արել, որը հակագիտական է և կեղծ տեղեկություններ է պարունակում, հայտնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Արծվանիկի բնակչուհու խոսքն աղավաղվել է, Արյունաբանական կենտրոնի մասնագետներն այդ նյութում տեղ գտած պնդումներն անհեթեթություն են համարում»,- նշված է ԶՊՄԿ տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ Սյունիք հեռուստաընկերության ռեպորտաժում:

Կարդալ ավելին »

Վարդան Ջհանյան․ Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ-ում տնտեսական կայուն եւ երկարաժամկետ աճ ապահովող ոլորտները

«Կարծես թե Ադրբեջանն ավելի լավ է հասկանում մեր տնտեսությունից, քան մենք, քանի որ նրանք թիրախավորում են կարեւորագույն այն ճյուղերը՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, որոնք երկարաժամկետ կարեւոր նշանակություն ունեն եւ որոնք ապահովում են երկարատեւ եւ կայուն տնտեսական աճ»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ընթացքում ասաց «Հանքագործների եւ մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի թիրախավորում Հայաստանի ներմուծող ընկերություններին, որովհետեւ ներմուծող ճյուղերը չեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader