«Գեոպրոմայնինգ» ընկերությունը «Ազգերի թատրոնի» հայաստանյան առաջին հյուրախաղերի գլխավոր գործընկերն է

Ապրիլի 5-ին և 6-ին հյուրախաղերով Հայաստան կայցելի «Ազգերի Թատրոնը», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա ընդամենը 2 բացառիկ ներկայացումով։

Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» Հայաստանում ներկայանալու է «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը դրամայով։ Այն պատմություն է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկի՝ Կալլասի մասին։

Հանճարեղ ու խորհրդավոր երգչուհուն կմարմնավորի մեր հայրենակից, անզուգական Սաթի Սպիվակովան։

Կենսագրական դրաման կամ հոգեբանական մտորումները Մարիա Կալլասի կյանքից են։ Այն կպատմի թե ինչպես երգչուհին հանուն մեծ սիրո հրաժարվեց մեծ բեմերից, օպերային փայլուն կարիերայից և թե ինչպե՞ս աշխարհահռչակ La Divina-ն օպերային աստվածուհուց վերածվեց սովորական կնոջ։

Նախաձեռնության գլխավոր գործընկերն է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։

Մարիա Կալլասը համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկը։ Նա փայլուն տիրապետում էր երգեցողության բելկանտո ոճի տեխնիկային, ինչպես նաև օժտված էր մեծ դրամատիկական տաղանդով։ Բազմակողմանի երգչուհի էր, որի երգացանկը տարածվում էր 18-րդ դարի դասական օպերա-սերիաներից մինչև Ջոակինո ՌոսսինիիՎինչենցո ԲելլինիիԳաետանո ԴոնիցետտիիՋուզեպե ՎերդիիՋակոմո Պուչինիի օպերաները։ Բեմական գործունեության առաջին տարիներին Մարիա Կալլասը նաև երգել է Վագների երաժշտական դրամաներում։ Իր ակնառու երաժշտական և դրամատիկական տաղանդի շնորհիվ երկրպագուների կողմից ստացել է «La Divina» (Աստվածային) տիտղոսը։

ajax-loader