Երևանյան հյուրախաղերին ընդառաջ Սաթի Սպիվակովան ուղերձ է հղել հանդիսատեսին. տեսանյութ

Ապրիլի 5-ին և 6-ին հյուրախաղերով Հայաստան կայցելի «Ազգերի Թատրոնը», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա ընդամենը 2 բացառիկ ներկայացումով։ Ներկայացման գլխավոր գործընկերն է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Գեոպրոմայնինգ ընկերությունը։

Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» Հայաստանում ներկայանալու է «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը դրամայով։ Այն պատմություն է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկի՝ Կալլասի մասին։

Հանճարեղ ու խորհրդավոր երգչուհուն կմարմնավորի մեր հայրենակից, անզուգական Սաթի Սպիվակովան

Երևանյան հյուրախաղերին ընդառաջ Սաթի Սպիվակովան ուղերձ է հղել հանդիսատեսին։ Ռուսական հանրահայտ «Ազգերի Թատրոնը» առաջին անգամ հյուրախաղերով գալիս է Հայաստան։

Անգերազանցելի Մարիա Կալլասի դերում «Դեղձանիկը» ներկայացման մեջ հանդես է գալու անզուգական Սաթի Սպիվակովան, ով այդ կապակցությամբ ուղերձ է հղել իր հանդիսատեսին։

Ներկայացման գլխավոր գործընկեր՝ Գեոպրոմայնինգ

🎟️ Տոմսերը գնել՝ https://rb.gy/untx50

ajax-loader