Միջազգային հարթակների փորձը․ BDO Italy-ի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոն՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում տեղի ունեցավ հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։

Վալերիա Ֆազիոն ներկայացրեց գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։

Հանդիպման թեման էր՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։

Միջազգային խորհրդատվական ընկերությունները հատուկ առաքելություն ունեն՝ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնել միջազգային ստանդարտները, օժանդակել բիզնեսին արտահանումների աճի և, ընդհանրապես, զարգացման համար նոր հնարավությունների բացահայտման հարցերում։

ajax-loader