Tag Archives: Միջազգային

Միջազգային գիտաժողովով՝ Ազգային արխիվի 100-ամյակի առթիվ

Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվը նշում է ստեղծման 100-ամյակը: Մարտի 26-28-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովի հետ մեկտեղ կազմակերպվել է «Արխիվներ՝ մարդկության հիշողությունը» միջազգային գիտաժողովը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը բացման ելույթում նշել է, որ Ազգային արխիվը դարձել է հայ ժողովրդի պատմական հիշողությունը կրող ու պահպանող շտեմարան, որին վերապահված է պահպանել, նորոգել, նոր կյանք ու ...

Կարդալ ավելին »

Միջազգային հարթակների փորձը․ BDO Italy-ի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոն՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում տեղի ունեցավ հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Վալերիա Ֆազիոն ներկայացրեց գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Հանդիպման թեման էր՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Միջազգային խորհրդատվական ընկերությունները հատուկ առաքելություն ունեն՝ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնել ...

Կարդալ ավելին »

Միջազգային բնապահպանական կազմակերպությունները դիմել են ՎԶԵԲ՝ հանքարդյունաբերության ներդրումները վերանայելու պահանջով

9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները վերանայելու պահանջով Քաղաքացիական հասարակության 20 կազմակերպություններ Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոնղոլիայից, Ուգանդայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից, ինչպես նաև 7 միջազգային բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ) վերանայել իր մոտեցումները հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների նկատմամբ: Քաղհասարակության կոչին է ...

Կարդալ ավելին »

Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո է հանգանակել Սիրիայի համար

Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո կհատկացնի Սիրիային և այն երկրներին, որոնք ընդունել են սիրիացի փախստականներին։ Այս որոշումն ընդունվել է հունիսի 15-ին՝ Սիրիային նվիրված ԵՄ-ի և ՄԱԿ-ի 7-րդ խորհրդաժողովի արդյունքներով, որն անցկացվել է Բրյուսելում։ Այս մասին Եվրահանձնաժողովը մամուլի հաղորդագրություն է տարածել: Նոր տրանշների մեծ մասը՝ 4,6 միլիարդ եվրոն, կհատկացվի 2023 թ.-ին, իսկ մնացած 1 միլիարդը՝ 2024 թ.-ին և դրանից հետո։ Այդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader