Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը հանրապետության բնապահպանության հեռանկարների քննարկումն էր։

Օրակարգը ներառում էր՝
Երկխոսություն Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին միջև՝ բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցության, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։
Հայաստանի հանքարդյունաբերության և ՀԿ սեկտորի դեմ ադրբեջանական քաղաքականության վերլուծություն, իրավիճակի, ռիսկերի գնահատում, համատեղ պայքարի ռազմավարության մշակում։
Ընթացիկ հարցեր, առաջարկություններ։

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Կարևորվեց երկխոսությունը հանքեր շահագործողների և բնապահպանական հարցերով զբաղվող կազմակերպությունների միջև։ Նշվեց, որ համատեղ աշխատանքով առավել արդյունավետ կլուծվեն խնդիրները։ Առաջարկվեց ուշադրություն դարձնել ոլորտին վերաբերող օրենքներին, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել։

Կողմերը բարձրաձայնեցին, որ ՀԿ սեկտորի և հանքարդյունաբերական ձեռնարկությունների միջև անջրպետի, ոչ արդյունավետ գործակցության արդյունքում առաջացել են վիճահարույց հարցեր, որոնց համատեղ լուծումները միասնական ջանքեր են ենթադրում։ Այդ ամենը պատճառ է հանդիսացել հարևան երկրի և նրա շահերը սպասարկող կեղծ «էկոակտիվիստների» կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը և հասարարական սեկտորը թիրախավորելու համար։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն առաջարկեց հայաստանյան ՀԿ-ների հետ պարբերաբար քննարկել խնդիրները, համախմբվել և ընդլայնել ներգրավվածությունը բնապահպանության, ռացիոնալ բնօգտագործման, առողջ ապրելակերպի գաղափարների շուրջ:

Միությունը յուրաքանչյուրի տիրույթում կարևորվում է հեղինակության, մասնագիտական հմտությունների նկատմամբ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը։
Հանդիպման վերջում որոշվեց պարբերաբար նիստեր հրավիրել և համատեղ ձևավորել քննարկվելիք հարցերի օրակարգը:
