Համատեղ նախագծեր՝ ուղղված տնտեսական զարգացմանը․ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ»

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն այցելել է «Ռուսալ Արմենալ» գործարան, հանդիպել գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հետ։

Այցելության օրակարգում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերի՝ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում առկա խնդիրների, զարգացման հնարավորությունների և նոր նախաձեռնությունների քննարկումն էր։

«Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրենն այցի շրջանակում Միության նախագահին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։

Ձեռք են բերվել երկկողմ սերտ գործակցության պայմանավորվածություններ՝ երկրի տնտեսության մեջ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ներդրման մեծացման, բիզնես միջավայրի զարգացման, ոլորտային խնդիրների բարձրաձայնման և օրենսդրական կարգավորումների մշակման, ինչպես նաև հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում նորարարությունների ներդրման, համատեղ կրթական և հետազոտական նախագծեր իրականացնելու ուղղություններով։

«Ռուսալ Արմենալ» ընկերությունը ստեղծվել է 2000-ին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Գործարանն ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունն է Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկը՝ Հայաստանում:

ajax-loader