Վաճառվում են Շահումյանի հանքավայրը շահագործող «Չաարատ Կապանի» 100% բաժնետոմսերը

Բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը 55.4 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ Ընկերությունը ստորգետնյա եղանակով շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքը և Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը։  

Գնորդը «Gold Mining Company» ՍՊԸ-ն է։ Ըստ «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդի» հաղորդագրության՝ վաճառքը կապված է ԱՄՆ դոլար/դրամ արտարժույթի անբարենպաստ միջավայրի հետ։ Հաղորդագրության մեջ նշված է, որ գնորդը՝ «Gold Mining Company» ՍՊԸ-ն, շահագործում է Լիճքվազ-Թեյի հանքավայրը, որը վերամշակման նպատակով հանքաքար է մատակարարել Կապանի կոմբինատին: Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարության 14․08․2023թ․ «Մետաղական օգտակար  հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթղթի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Լիճքվազ» ՓԲԸ-ինն է։ 

ajax-loader