ՏԿԵ նախարարն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։

Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն դրական արդյունքներ։

Երկուստեք կարևորվել է ՏԿԵ նախարարության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

ajax-loader