Tag Archives: ՏԿԵ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը քննարկել է ՏԿԵ նախարարության նախագիծը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՏԿԵ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ միության տեսակետները։ Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։ Քննարկում անցկացնելու նպատակը պետական սեկտորի հետ գործակցելով ընդերքը շահահագործելու բարելավմանն ուղղված օրենսդրական նախագծերի համատեղ մշակումն է։ Հանդիպման ավարտին որոշվել է հնչած կարծիքները գրավոր տրամադրել միությանը, ի մի բերել և ներկայացնել ՀՀ տարածքային ...

Կարդալ ավելին »

Վթարներն ու դրանց հետևանքով մահերի վիճակագրությունը մտահոգիչ է․ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ ճանապարհատրանսպորտային համակարգի անվտանգ շահագործումն ու գործունեության արդյունավետության բարձրացումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է։ Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում նշեց, որ ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, և այդ պատահարները կործանարար ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդ սերնդի վրա։ «Հայաստանը ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։ Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս ...

Կարդալ ավելին »

Պատրաստել տեխնոկրատ կառավարիչներ․ Պոլիտեխնիկն ու ՏԿԵ նախարարությունը ստորագրել են հուշագիր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր: Այն նպատակ ունի զարգացնելու գիտական ու կրթական փոխգործակցությունը, Հայաստանի տնտեսության զարգացման համար պատրաստել և վերապատրաստել տարածքային կառավարման ոլորտի տեխնոկրատ մասնագետների։ Կարևորելով հուշագրի կնքումը՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ այն հավասարաչափ կարևոր է երկու կառույցների համար։ «Մեր նպատակն է, երկու կողմերի և ոլորտի մասնագետների ...

Կարդալ ավելին »
ajax-loader