Գևորգ Փարսյանը հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրենին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հոկտեմբերի 4–ին հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։

Հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ տնօրենին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա տնօրինության ընթացքում կոմբինատը նոր կյանք և նոր թափ կստանա: Գ. Փարսյանի համոզմամբ տնօրենի գլխավորությամբ ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որն իր գործունուեությամբ կկարողանա հաղթահարել ընկերության առջև ծառացած խնդիրներն ու առաջիկայում ապահովել կոմբինատի ընթացքը դեպի աճ և զարգացում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար՝ Սասուն Ավետիսյանը համայնքի ղեկավարին է ներկայացրել ընկերության դիրքորոշման նոր հայեցակարգը, իր տեսլականը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման համար նախանշված քայլերը։

Երկուստեք կարևորելով կոմբինատի դերը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ապահովելով ընկերության կայուն և շարունակական աշխատանքը։

ajax-loader