Tag Archives: Կապան

Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում

Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ...

Կարդալ ավելին »

Լարսը բաց է, Կապանից Տաթև տանող ճանապարհը՝ փակ կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկից Սարավան-«Զանգեր» և Կապան քաղաքից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ...

Կարդալ ավելին »

Կապանի Լեռնահարստացման կոմբինատի նվերը՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով

«Կապանի Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ տպագրվել է «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հատուկ համար՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը տպագրվում է 2021 թվականից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հանդեսի սույն համարը տպագրվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորությամբ, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Սլավիկի Ավետիսյանին։ ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստում է լեռնահանքային աշխատողներին

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում լեռնահանքային ուղղության աշխատողների համար, տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Մասնագիտական հմտությունները, աշխատանքի անվտանգության ոլորտում իմացությունը բարելավելու, ոլորտի նորամուծություններին, կիրառվող նոր մեթոդներին և չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով Կապանի լեռնահարստացման կոմբինատում արդեն շուրջ երկու ամիս վերապատրաստման դասընթացներ են անցկացվում «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունների լեռնահանքային ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրենը մասնակցել է հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցել է վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։ ...

Կարդալ ավելին »

ՌԴ ներկայացուցիչները Կապանի քաղաքապետի հետ քննարկել են գլխավոր հյուպատոսության բացման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ՝ քննարկելու Կապանում գլխավոր հյուպատոսություն բացման հարցը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դեսպանությունից, Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը ՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու և Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումներն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար: Մանրամասն քննարկվել են ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անակնկալներ է մատուցել իր աշխատողների երեխաներին

Շարունակելով Ամանորի բարի ավանդույթները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին իրենց աշխատողների երեխաներին, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։ Շնորհավորում ենք բոլոր մանուկներին գալիք տոների առթիվ, թող 2024 թվականը նրանց համար լի լինի հրաշքներով ու ժպտալու անթիվ առիթներ տա»։

Կարդալ ավելին »

Անակնկալներ համայնքի փոքրիկներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատից

Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները»։

Կարդալ ավելին »

Կապանում Թումո կենտրոն կկառուցվի

Կառավարության որոշմամբ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիմոնյան կրթական հիմնադրամը» նաախատեսում է նվիրաբերված գույքը կառուցել, որի արդյունքում կստեղծվի հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Կապան քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ շահառուներ հնարավորություն կունենան ...

Կարդալ ավելին »
ajax-loader