ՌԴ ներկայացուցիչները Կապանի քաղաքապետի հետ քննարկել են գլխավոր հյուպատոսության բացման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ՝ քննարկելու Կապանում գլխավոր հյուպատոսություն բացման հարցը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դեսպանությունից, Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը ՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու և Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումներն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար:

Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները:

Ընդգծվել է ռուսական քաղաքների հետ սերտ կապերի հաստատման և զարգացման կարևորությունը։

ajax-loader