Լարսը բաց է, Կապանից Տաթև տանող ճանապարհը՝ փակ կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ջերմուկից Սարավան-«Զանգեր» և Կապան քաղաքից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ajax-loader