Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրենը մասնակցել է հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցել է վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

«Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։

Սասուն Ավետիսյանը համայնքի ղեկավարի հետ շրջեց խմբասենյակներոum, ծանոթացավ երեխաների դաստիարակության, ուսուցման և խնամքի համար ստեղծված պայմաններին:

Նախակրթարանի սաները հյուրերին դիմավորեցին տոնական հանդեսով։ Թե՛ ծնողները, թե՛ նախակրթարանի մանկավարժները երախտիքի խոսքեր ասացին բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ՆՈւՀ-ի հիմնանորոգման ու կահավորման գործում։

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն ձեռնունայն չէր եկել այս միջոցառմանը. նախակրթարանի բոլոր խմբակներին ընկերությունը նվիրեց ուսուցողական խաղեր ու երեխաների օգտակար ժամանցի համար նախատեսված այլ պարագաներ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader