Կապանի Լեռնահարստացման կոմբինատի նվերը՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով

«Կապանի Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ տպագրվել է «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հատուկ համար՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը տպագրվում է 2021 թվականից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հանդեսի սույն համարը տպագրվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորությամբ, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Սլավիկի Ավետիսյանին։

Համարի ծավալը՝ 16 տպագրական մամուլ (А 4 չափսի 128 էջ), տպաքանակը՝ 1000։

Համարը բացվում է հանդեսի խմբագիր Սամվել Ալեքսանյանի առաջնորդող հոդվածով։

Համարին կարող եք ծանոթանալ այստեղ։

ajax-loader