Կապանի լեռնահարստացման կոմբինատը անակնկալներ է մատուցել իր աշխատողների երեխաներին

Շարունակելով Ամանորի բարի ավանդույթները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին իրենց աշխատողների երեխաներին, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

Տարածած հաղորդագրության մեջ նշված է․

«Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։

Շնորհավորում ենք բոլոր մանուկներին գալիք տոների առթիվ, թող 2024 թվականը նրանց համար լի լինի հրաշքներով ու ժպտալու անթիվ առիթներ տա»։

ajax-loader