Կապանում Թումո կենտրոն կկառուցվի

Կառավարության որոշմամբ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիմոնյան կրթական հիմնադրամը» նաախատեսում է նվիրաբերված գույքը կառուցել, որի արդյունքում կստեղծվի հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Կապան քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ շահառուներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ որակյալ արտադպրոցական կրթություն 14 հիմնական ուղղություններով։

Ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամը 2 տարիների ընթացքում կիրականացնի 300 000 000 ՀՀ դրամի ներդրում

Գույքի առկա շուկայական արժեքի գնահատման համաձայն՝ Կապանի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ կազմել է 52 600 000 ՀՀ դրամ։

ajax-loader