Պաշտոնական

Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի․ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024թ. մարտին։ «Մարտ ամսին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,- ասել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ անքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք ...

Կարդալ ավելին »

Chartered Professional․ Արամ Ալոյանը միջազգային ամենաբարձր կարգավիճակի հավաստագիր է ստացել

«Գեոպրոմայնինգ» ընկերության գլխավոր լեռնային ինժեներ Արամ Ալոյանն արժանացել է Chartered Professional կամ հավաստագրված պրոֆեսիոնալ միջազգային կոչման։ Դա մասնագետի, այս դեպքում՝ լեռնային ճարտարագետի, միջազգային ամենաբարձր կարգավիճակի հավաստագիրն է կամ կոչումը: Սա հավաստիացումն է մասնագետի կարգի մասին և տալիս է հնարավորություն միջազգայնորեն ճանաչված հավաստագրմամբ ներկայանալու ցանկացած նախագծում կամ աշխատանքում: Որպես կանոն մասնագետին տրվում է իրավունք անվան հետ միասին կրելու Chartered Professional (CP) ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքանյութերին նվիրված հոդվածաշար՝ իտալական հեղինակավոր գիտական ամսագրում

Իտալական Aspects in Mining & Mineral Science գիտական ամսագիրը հրապարակել է Հայաստանի հանքանյութերին նվիրված հոդվածաշար։ Դրանցից մեկը՝ «Looking for Noble and Rare Metals in Black Shale Formations of Armenia: The Primary Investigations» («Փնտրելով ազնիվ և հազվագյուտ մետաղներ Հայաստանի սև թերթաքարային ֆորմացիաներում․ նախնական հետազոտություններ»), վերաբերում է մեր երկրի տարածքի գորշ ածուխների և այրվող թերթաքարերի մետաղաբերությանը։ Հոդվածի հեղինակները ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Օգտակար հանածոների ...

Կարդալ ավելին »

Կոմբինատը պատժամիջոցային որևէ ցանկում չկա, Տրոցենկոյի և ընկերության միջև հարաբերություն առկա չէ․ ԶՊՄԿ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում  և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 208,739.5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 18.2%-ով և կազմել 6,051.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6.4%-ով և կազմել 18,483.3 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 19.8%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այդ մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։  Նա տեղեկացրել է է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք լինելո՞ւ է կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Նկատառմանը, թե այդպիսով տուրք ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ–ն չի զիջում առաջատարի դիրքը. ՊԵԿ-ը հրապարակվել է 100 խոշոր հարկատուների ցանկը

Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի երրորդ եռամսյակում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուի ցանկը։ Այդ ցանկը հաճախ գլխավորող ԶՊՄԿ–ն նախորդ կիսամյակում իր դիրքը զիջել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն այժմ 2-րդ տեղում է։ Ընկերությունը շուրջ 39.5 մլրդ դրամ ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը համալրվել է նոր մեքենաներով

Կապանի լեռնահարստացմա կոմբինատի տեխնիկական պարկը համալրվել է վեց նոր TOYOTA Land Cruiser 78 Hardtop մարդատար մեքենաներով։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեսբուքյան էջը՝ նշելով, որ դրանք ծառայելու են ստորգետնյա հանքի աշխատանքների համար։ Տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «Մեքենաները ձեռք են բերվել Կապանի Լեռնահարստացման Կոմբինատի և կապալառու «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ համատեղ։ Տեղեկացնենք, որ թե՛ հանքի և ...

Կարդալ ավելին »

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Հարգելի գործընկերներ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՄՓՆԻ» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ մեր ընկերությունը վերանվանվել է «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի, որը գրանցում է ստացել սույն թվականի հոկտեմբերի 6-ին։ Հարգանքով՝ «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերություն»։

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար

Հարգելի արցախցիներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է  հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։ Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9,  ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինություն

Կարդալ ավելին »
ajax-loader