Կապանի լեռնահարստացմա կոմբինատի տեխնիկական պարկը համալրվել է վեց նոր TOYOTA Land Cruiser 78 Hardtop մարդատար մեքենաներով։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեսբուքյան էջը՝ նշելով, որ դրանք ծառայելու են ստորգետնյա հանքի աշխատանքների համար։
Տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․
«Մեքենաները ձեռք են բերվել Կապանի Լեռնահարստացման Կոմբինատի և կապալառու «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ համատեղ։
Տեղեկացնենք, որ թե՛ հանքի և թե՛ արտադրական մյուս տեղամասերի տեխնիկական միջոցների ու սարքավորումների վերազինման գործընթացը շարունակական բնույթ կունենա, և առաջիկայում կրկին կունենանք նման համալրումներ»։