Հայաստանում մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 208,739.5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 18.2%-ով և կազմել 6,051.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6.4%-ով և կազմել 18,483.3 տոննա։

Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 19.8%-ով և կազմել 5,645.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 48.8%-ով և կազմել 14,641.6 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 19,655.9 տոննա։

ajax-loader