Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար

Հարգելի արցախցիներ,

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է  հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։

Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9,  ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինություն

ajax-loader