Tag Archives: Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում

Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել, որից 23-ը՝ տղա

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։ Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է ...

Կարդալ ավելին »

Կերկարաձգվեն արցախցիների կենսաթոշակի և նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից  բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների   պարզեցման նպատակով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ մարտի 28-ի նիստում։  Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թ. մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թ. մարտի 11-ից հետո: Նախատեսվում ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։ Կառավարության մարտի 14-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը»,- ասաց Փաշինյանը։

Կարդալ ավելին »

Ինչպե՞ս տեղեկանալ Արցախի սոցիալական ծրագրերի շրջանակում աջակցության վճարման ընթացքի մասին

Եթե ուզում եք ստուգել՝ Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ե՞րբ և ո՞ր բանկի միջոցով է իրականացվել Ձեր վճարումը, ապա անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am/ հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհան կամ սեղմել այստեղ  https://rb.gy/ls8fqv։ Համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի ...

Կարդալ ավելին »

Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից և ինչպե՞ս կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված անձինք

Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։ Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և Արցախում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության ...

Կարդալ ավելին »

Արցախի քաղաքաշինական կազմակերպությունները ՀՀ-ում գործելու համար պետք է դիմեն Քաղաքաշինության կոմիտե

Արցախում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանում շարունակելու համար լիցենզիայի ճանաչման նպատակով կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե։ «Ստացված լիցենզիան գործելու է մինչեւ 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների եւ մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։ Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանա։ ԼՂ կազմակերպությունները կոմիտեի [email protected] ...

Կարդալ ավելին »

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ մանեկենի վրա փորձեր է արել

Նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային ծախսերի համար

Կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ դրամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի 50 հազարական դրամ։ «Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 միլիարդ դրամ 40 հազար շահառուի հաշվարկով»,- նշեց Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, թե ովքեր ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 83 տարեց և 10 երեխա խնամք է ստանում ՀՀ հաստատություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ արտապատվիրակմամբ տարեցների համար գործող 6 խնամքի հաստատություններում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 83 տարեց։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 17-ը  Ստեփանակերտի տարեցների խնամքի հաստատությունից է տեղափոխվել։ «Տարեցներից 50-ը միայնակ է, ինչը նշանակում է, որ նրանք չունեն ընտանիքի անդամներ ...

Կարդալ ավելին »
ajax-loader