Tag Archives: Արցախ

Արցախից բռնի տեղահանված 83 տարեց և 10 երեխա խնամք է ստանում ՀՀ հաստատություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ արտապատվիրակմամբ տարեցների համար գործող 6 խնամքի հաստատություններում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 83 տարեց։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 17-ը  Ստեփանակերտի տարեցների խնամքի հաստատությունից է տեղափոխվել։ «Տարեցներից 50-ը միայնակ է, ինչը նշանակում է, որ նրանք չունեն ընտանիքի անդամներ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային կանցկացվեն Արցախի թեմայով լսումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։  Ինչպես հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ 

Կարդալ ավելին »

Արցախից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և դա պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։ Այդ մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։ «Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանում են։ Եվ դա ...

Կարդալ ավելին »

Արցախում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։  «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանվածների համար նոյեմբերի 15-ից սահմանվում է ԱՊՊԱ վճարի 50% զեղչ

Արցախից ՀՀ տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների հատուկ ապահովագրավճարներ են սահմանվել: Այդ մասին ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հաղորդագրությունում: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 54 մլրդ դրամի հատկացում է արել

Հայաստանի կառավարությունը շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, այս պահի դրությամբ այս գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Վարչապետը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն կգտնի նաև ...

Կարդալ ավելին »

Վճարվել են Արցախից բռնի տեղահանված 41 հազար 611 անձի բնակվարձերը և կոմունալ ծախսերը

Ընթացքի մեջ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41 հազար 611 անձի․ գործընթացը շարունակվում է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման ...

Կարդալ ավելին »

Վանաձորում ծնվել է Արցախից տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը

Վանաձոր բժշկական կենտրոնում արցախցի Նժդեհն է ծնվել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են բժշկական կենտրոնից։ Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը: 3400 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված փոքրիկի ծնունդն ընդունել է մանկաբարաձ-գինեկոլոգ Նարինե Ղուլյանը: Թե մայրիկի և թե փոքրիկի վիճակը բավարար է: Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է հասել սեպտեմբերի 24-ին՝ ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Կառավարության հաղորդագրության համաձայն, այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի ...

Կարդալ ավելին »

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այդ մասին հայտնել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։ Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից ...

Կարդալ ավելին »
ajax-loader