Tag Archives: Արցախ

Հրապարակվել է բուհերի ցանկը, որտեղ կարող են ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Այդ մասին տեղեկացում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Արցախից տեղահանվածներին և ԼՂ կրոնական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հոկտեմբերի 15-ին դիմելով Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված ուխտավորներին, մտահոգություն է հայտնել Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցածի վերաբերյալ․ Նա մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ Սբազան Քահանայապետը կոչ է արել  պաշտպանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և տեղի կրոնական մշակութային ժառանգությունը։ Այդ մասին տեղեկացնում է Vaticannews-ը։ «Իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ 52 հազար ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կրթական հաստատություններում ընդգրկվել է Արցախից տեղահանված 11 238 երեխա

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ արդեն 52 հազար 600 անձի փոխանցվել է 100 հազար դրամ միանվագ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ...

Կարդալ ավելին »

Արցախի պետական բյուջեում շարունակում է մնալ շուրջ 3,1 մլրդ դրամ մնացորդ, որը սառեցված է. Շտաբ

Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից ...

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն 62,6 մլն դրամ է տրամադրել տեղահանված արցախցիների աջակցության նպատակով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։ Նշված գումարի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն Արցախ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման, Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության հաստատման և Լեռնային Ղարաբաղում միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման թեմաներին։ Պատելը շեշտել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է։ «Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և, իհարկե, երկրում օրենսդրական գործընթացների մեկնաբանումը կթողնենք Հայաստանի կառավարությանը։ Մենք հարգում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի առաջնորդների ձերբակալությունները

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան ...

Կարդալ ավելին »

Արագածոտնում Արցախից 3017 բռնի տեղահանված կա

Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը  3017 է: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: «Նրանցից 478-ը հյուրանոցներում ու հյուրատներում է,  2539-ը՝ բնակարաններում և սեփական տներում: Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է, նրանցից  390-ը հյուրատներում և հյուրանոցներում է, իսկ բնակարաններում, սեփական տներում՝  1915 մարդ է: ...

Կարդալ ավելին »

BBC. Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ օրերս կարող է հասնել 120 հազարի։ Սա մոտավորապես համապատասխանում է հայկական անկլավի ողջ բնակչությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին, գրում է BBC-ն։ Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած և վախեցած մարդկանց հսկայական ամբոխ է հավաքվել Հայաստանի գրանցման կենտրոններում, որտեղ ընդունում են փախստականներին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader