Tag Archives: Արցախ

Վերջին տվյալներով Արցախից ՀՀ մուտք է գործել 6650 բռնի տեղահանված

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 17:00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հավելելով, որ նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Կարդալ ավելին »

Գերագույն հոգևոր խորհուրդը հետաձգել է Մյուռոնօրհնեքը և հոկտեմբերի 1-ը հայտարարել Արցախի համար համազգային աղոթքի օր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռից, նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։ Որոշվել է նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովն Արցախին աջակցելու համար 500 հազար եվրո կտրամադրի 

Եվրահանձնաժողովը 500 000 եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն է մոբիլիզացնում՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում սրվող մարտերից տուժած մարդկանց։ «Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ ստիպված են լքել իրենց տները և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը տուժածներին դրամական օգնության միջոցով կօգնի հոգալ իրենց հիմնական կարիքները, ինչպես նաև նրանց կտրամադրի ապաստան և հոգեբանական և սոցիալական աջակցություն: Այս շտապ ֆինանսավորումը տրվում է որպես լրացում 1,17 ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկություններ տարածելուց

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։Ինչպես տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից, բնակչությանը  խնդրում և հորդորում են զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝044 249977044 249988Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝047 979047

Կարդալ ավելին »

Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Նման շեշտադրմամբ հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի աշխաըակազմը։Նշվում է, որ, ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների, ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ:«Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազն իրանցի գործընկերներին է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ...

Կարդալ ավելին »

Արցախում այս պահի դրությամբ կա 32 զոհ. ՄԻՊ-ը մշտադիտարկում է անցկացնում

Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ: «Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական ...

Կարդալ ավելին »

Ավերածություններ Արցախում՝ թշնամու հրետակոծության հետևանքով

Ադրբեջանը Ստեփանակերտում թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ` կրակելով բնակելի շենքերի ուղղությամբ։ Տեսանյութը տեղադրել է Սիրանույշ Սարգսյանը թիթերյան իր էջում։ «Սա մեր կողքին գտնվող շենք է, որի մերձակայքում ռազմական թիրախ չկա»,-գրել է նա: Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»: Նշենք, որ հրետակոծվում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը փորձում է առաջանալ ԼՂ պաշտպանության խորքը, Արցախի զորքերը համառ դիմադրում են․ ՊԲ

Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ «Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»,- հայտնում է ԱՀ ՊՆ-ն՝ տեղեկացնելով, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Կարդալ ավելին »

Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի հարձակման համար․ԼՂ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման։ «Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է X (նախկին Twitter) սոցիալական հարթակում ԼՂ արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader