Ավերածություններ Արցախում՝ թշնամու հրետակոծության հետևանքով

Ադրբեջանը Ստեփանակերտում թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ` կրակելով բնակելի շենքերի ուղղությամբ։ Տեսանյութը տեղադրել է Սիրանույշ Սարգսյանը թիթերյան իր էջում։

«Սա մեր կողքին գտնվող շենք է, որի մերձակայքում ռազմական թիրախ չկա»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:

Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր:

ajax-loader