Գերագույն հոգևոր խորհուրդը հետաձգել է Մյուռոնօրհնեքը և հոկտեմբերի 1-ը հայտարարել Արցախի համար համազգային աղոթքի օր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռից, նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։

Որոշվել է նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի  բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

ajax-loader