Արցախի քաղաքաշինական կազմակերպությունները ՀՀ-ում գործելու համար պետք է դիմեն Քաղաքաշինության կոմիտե

Արցախում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանում շարունակելու համար լիցենզիայի ճանաչման նպատակով կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե։

«Ստացված լիցենզիան գործելու է մինչեւ 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների եւ մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։

Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանա։

ԼՂ կազմակերպությունները կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն դիմում եւ կցեն համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի՝ պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաեւ կարող են ներկայացնել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր»,- ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության հաղորդագրությունում:

ajax-loader