Պաշտոնական

Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ «Գիտություն» ցուցահանդեսին

«Գիտություն» ցուցահանդեսին Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայացել է սեփական տաղավարով։ Այդ մասին հաղորդում է ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը՝ հրապարակելով լուսանկարներ միջոցառումից։

Կարդալ ավելին »

ԶՊՆԿ-ն հանրային լսում է անցկացրել

Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումը, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում՝ ընկերության բացահանքի տարածքից, և 220 ԿՎ օդային գծի կառուցում: Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության ...

Կարդալ ավելին »

Աշխատանքային հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ

 Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը նախաձեռնեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում միության անդամ ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին անելիքները, առաջիկա ծրագրերը։ Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ կարծիքների փոխանակման, դիտարկումների և առաջարկների հանրագումարում կձևավորվեն միջոցառումների օրակարգային թեմաները։ Միության՝ կառավարության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ միության համաժողովի անցկացումը կառավարության և միջազգային կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 52.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 52,570.9 տոննա պղնձի խտանյութ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 52.7%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 5.2%-ով և կազմել 1,607.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.7%-ով և կազմել 3,081.2 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 42.0%-ով և ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման տուրքը

Հայաստանը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար։ Այն կկազմի դրանց շուկայական արժեքի մոտավորապես 0,8-1% – ը: Այդ մասին ապրիլի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Տերյանի ասելով՝ պետական տուրքի չափը հաշվարկվել է այնպես, որ, մի կողմից, լրացուցիչ մուտքեր ապահովվի երկրի ...

Կարդալ ավելին »

Լիդիան Արմենիան կարևորում է գործակցության ցանկացած ձևաչափ գիտության ոլորտում․ Արթուր Պեպանյան

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կազմակերպած «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նաև Լիդիան Արմենիայի բնապահպանության բաժնի ղեկավար Արթուր Պեպանյանը։ Ինչպես հաղորդում է Լիդիանի ֆեյսբուքյան էջը, նա ներկայացրել է Շրջակա միջավայրի մոնիթորինգի միջազգային լավագույն փորձը՝ Ամուլսարի օրինակով: Զեկույցին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին Արթուր Պպանյանին: Լիդիան Արմենիան ...

Կարդալ ավելին »

Հանդիպում շինարարական և արդյունաբերական սարքավորումներ արտադրող իսպանական  ANMOPYC-ի հետ

Շինարարական, քաղաքաշինական և հանքարդյունաբերական սարքավորումներ արտադրող իսպանական  ընկերությունների ասոցիացիայի (ANMOPYC) չորս առաջատար կազմակերպություններ մարտի 18-21-ը գործնական այցով գտնվում էին Հայաստանում։ Նրանք հանդիպումներ ունեցան մի շարք շինարարական և կառուցապատող ընկերությունների հետ։ ANMOPYC-ի ներկայացուցիչներին ընդունեց նաև Հայաստանի հանքագործների և մետալուգների միությունը։ Հանդիպման նպատակը ծանոթության և գործարար կապերի հաստատումն էր՝ հնարավոր փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Իսպանիայի պատվիրակությունը ներկայացրեց իրենց ընկերությունների արտադրանքը, իսկ միությունը ...

Կարդալ ավելին »

«Լիդիան Արմենիան» հուշագիր է կնքել Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն՝ ի դեմս գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի, և ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիայի» ֆեյսբուքյան էջը։ Այդ կերպ կողմերը նպատակ ունեն ընդլայնել և ամրապնդել գործակցությունը փոխլրացնող հնարավորությունները և գիտելիքները հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրության, շրջակա միջավայրի պահպանության, կրթական (երկրաբանական և հարակից ուղղություններ) բնագավառներում։ «ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ...

Կարդալ ավելին »

Գործակցություն հանքարդյունաբերության, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում՝ ANDRITZ Hydro-ի հետ

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին․ տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները։ Վահան Քերոբյանը ...

Կարդալ ավելին »

Ընդերքօգտագործողները ՌԴ-ում չեն վճարում թափոնների համար, եթե դրանք գործածում են արդյունաբերությունում

Ռուսաստանում հանքարդյունաբերող ընկերությունները կարող են չվճարել ընդերքօգտագործման թափոնների համար, եթե գործածեն դրանց օգտակար հանածոները։ Ռուսաստանյան ընկերությունները զրոյական գործակից են ստանում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար վճարները (NEI) հաշվարկելիս, եթե ընդերքի թափոններից օգտակար հանածոները գործածում են արդյունաբերության մեջ։ Այդ մասին տեղակացնում է rg.ru-ն։ ՌԴ-ում ուժի մեջ են մտել երեք դաշնային օրենքներ, որոնք ուղղված են թափոնների օգտակար բաղադրիչները տնտեսական շրջանառության մեջ ...

Կարդալ ավելին »
ajax-loader