Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կազմակերպած «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նաև Լիդիան Արմենիայի բնապահպանության բաժնի ղեկավար Արթուր Պեպանյանը։
Ինչպես հաղորդում է Լիդիանի ֆեյսբուքյան էջը, նա ներկայացրել է Շրջակա միջավայրի մոնիթորինգի միջազգային լավագույն փորձը՝ Ամուլսարի օրինակով:
Զեկույցին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին Արթուր Պպանյանին:
Լիդիան Արմենիան կարևորում է գիտության ոլորտում գործակցության ցանկացած ձևաչափ, որը կարող է նպաստել փորձի փոխանակմանը և գիտության զարգացմանը: