Աշխատանքային հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ

 Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը նախաձեռնեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում միության անդամ ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին անելիքները, առաջիկա ծրագրերը։

Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ կարծիքների փոխանակման, դիտարկումների և առաջարկների հանրագումարում կձևավորվեն միջոցառումների օրակարգային թեմաները։

Միության՝ կառավարության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ միության համաժողովի անցկացումը կառավարության և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ։

Նա նշեց, որ միջոցառումը կլինի արտագնա, համատեղ կձևավորվեն թեմաները և ձևաչափը։

Օրակարգում էր նաև Երևանի պետական համալսարանի հետ նախատեսվող սեմինարը լրագրողների համար՝ հանքարդյունաբերական ոլորտը մասնագիտորեն լուսաբանելու նպատակով։ Միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը խոսեց այդ ընթացքւմ արծարծվելիք թեմաների կարևորության մասին։

Քննարկվեցին նաև միության գործունեությանն առնչվող այլ հարցեր։ Որոշվեց ձևավորել աշխատանքային խմբեր, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։

ajax-loader