«Լիդիան Արմենիան» հուշագիր է կնքել Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն՝ ի դեմս գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի, և ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիայի» ֆեյսբուքյան էջը։

Այդ կերպ կողմերը նպատակ ունեն ընդլայնել և ամրապնդել գործակցությունը փոխլրացնող հնարավորությունները և գիտելիքները հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրության, շրջակա միջավայրի պահպանության, կրթական (երկրաբանական և հարակից ուղղություններ) բնագավառներում։

«ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ կնքված հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանում երկրաբանության զարգացմանը:

Լիահույս ենք, որ գործակցությունը Ինստիտուտի հետ կլինի արդյունավետ»,- նշված է ընկերության տարածած հայտարարությունում։

ajax-loader